«Կոնտե Էլեգանտ» ընկերությունը միշտ առաջնորդվել է մեկ պարզ սկզբունքով՝ առաջարկել բարձրորակ և տարբերվող ապրանքատեսակներ՝ լավագույնը սպառողին։ Ավելի քան 20 տարի ընկերությունը համարվում է որակի չափանիշ՝ զուգագուլպաների, ներքնազգեստի, լվացող և մաքրող միջոցների ներմուծման և այսօր արդեն նաև արտադրության ոլորտում։
«Կոնտե Էլեգանտը» շարունակաբար պահպանում է իր բարի անունն ու առաջատար դիրքը հայաստանյան շուկայում՝ հետևելով ոլորտի նորություններին և մատուցելով սպառողին միայն լավագույն արտադրանք։